Միացյալ Ազգերի կազմակերպությունը մտադիր չէ դիտարկել մայիսին Վրաստանում կայանալիք տեղական ընտրությունները՝ չնայած վրացական ընդդիմության խնդրանքին, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին Նյու-Յորքում կազմակերպության շտաբ-բնակարանում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նշենք, որ Վրաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ ավելի վաղ համապատասխան դիմում էին հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի անունով: Վրաստանի տեղական մարմինների ընտրույթւոնները կայանալու են 2010թ. մայիսի 30-ին, հաղորդում է REGNUM գործակալությունը:
«Ընտրություններին աջակցելու խնդրանքով դիմելը երկրների կառավարությունների գործն է: Իսկ ընդհանուր առմամբ ՄԱԿ-ը դիտարկումներ չի անցկացնում, այլ միայն կարող է տեխնիկական աջակցություն ցուցաբերել»,- նշել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:




























