Օգոստոսի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները Սասունցի Դավթի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Վարուժան Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2008 թ. նոյեմբերին Նանսենի փողոցի 19 շենքի բնակարաններից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս ննջասենյակի պահարանից գողացել է 360 հազար դրամ:
Կատարվում է նախաքննություն:



























