Մասիս քաղաքի 4-րդ փողոցում օգոստոսի 13-ի գիշերը ժամը 23-ի սահմաններում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը եւ 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը կրակահերթ են արձակել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնից:
Երիտասարդներին խուլիգանություն կատարելու կասկածանքով երեկ բերման են ենթարկել: NEWS.am-ի տեղեկություններով Համբարձում Հովհաննիսյանը միտումնավոր իր մոտ եղած դանակով ծակում է Վոլոդյա Դալլաքյանի տան դիմաց կայանված մեքենան, որից հետո Վոլոդյա Դալլաքյանը իր մոտ եղած երկփողանի որսորդական հրացանից կրակոցներ է արձակում Համբարձում Հովհաննիսյանի ուղղությամբ: Վերջինս, բարեբախտաբար փախչում է, սակայն ավելի ուշ վերադառնում է դեպքի վայր եւ Մակարով տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակում տան դիմաց կայանված մեքենայի ուղղությամբ:
Վոլոդյա Դալլաքյանը ԲՀԿ-ական քաղաքապետի թեկնածու` Ավետիք Դալլաքյանի որդին է:




























