Վանաձորի քաղաքապետարանի կոմից քաղաքի ծաղկապատման եւ կանաչապատման համար տարեսկզբին հատկացվել է շուրջ 30 մլն դրամ: Նախորդ տարիների հետ համեմատած քաղաքի ծաղկապատ տարածքները քիչ թե շատ ավելացել են, ավելացել են նաեւ ծաղիկների տեսակները: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի կանաչապատման աշխատանքների ղեկավար Սարգիս Ափոյանը նշեց, որ ըստ ծրագրի իրենք պարտավոր են ծաղկապատման աշխատանքներ իրականացնել քաղաքի բոլոր այն տարածքներում, որոնք չեն պատկանում համատիրություններին, սակայն Վանաձորում դա այդքան էլ այդպես չէ, եւ ծաղկապատ են հիմնաանում քաղաքի կենրոնական հատվածն ու ծայրամասաին մի քանի գլխավոր փողոցներ:
Սարգիս Ափոյանի փոխանցմամբ` Վանաձորում մասսայական բնույթ են կրում ծաղիկների գողությունները, նրանց սածիլները մարդիկ շատ դեպքերում պարզապես ոտնատակ են տալիս, քիչ չեն դեպքերը, երբ վանաձորցիները իրենց անասուններին արածեցնում են հենց ծաղկանոցներում:
«Մեր աշխատակիցները մի քանի անգամ ծաղկած ծաղիկների գողություն են հայտնաբերել, հետո պարզվել է, որ դրանք վաճառում են ծաղիկների խանութներում ու շուկայում, ինչն այս դեպքում մեղմ ասած վատ քայլ է»,- ասաց նա, նշելով, որ որեւէ մեկը մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի



























