Այսօրվա դրությամբ Սեւանա լճի ջրի մակարդակը կազմում է 1936 սմ եւ բնապահպանության նախարարության կողմից նախատեսվում է առաջիկայում ջրի մակարդակը  բարձրացնել` հասցնելով  1939.5 սմ-ի: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:

Նրա խոսքով, Սեւանի ամբողջ ափամերձ տարածքը 144 հազար հեկտար է կազմում, որից մոտավորապես 22 հազարը լողային տարածքն է, 4300 հեկտարը հատկացված է հանգստի կազմակերպման համար:

Աշոտ Ավալյանն ընդգծեց նաեւ, որ դեռեւս 2008 թիվականից  կառավարության կողմից որոշում կա, որ թե հանրային, թե մասնավոր լողափերի սեփականատերերը վարձակալած մակերեսի 80 տոկոսը իրավունք ունի տնօրինել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում: