Արագածոտնի մարզի Միրաք եզդիական համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված Ալիկ Նամոյանը երեկ հայտնել է, որ համայնքի գործող ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որին որպես գյուղապետի թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, բացահայտ ապօրինություններ է գործում գյուղում: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Ըստ Նամոյանի, գյուղապետը երկու տուն է գնել համայնքում եւ ամեն տան վրա պատրաստվում է 20-ական մարդ գրանցել, որոնք միմյանց հետ կապ չունեն եւ Հայաստանի այլ մարզերի բնակիչներ են: Գրանցումների մի մասն արդեն ձեւակերպել է: Ըստ Նամոյանի, Միրաքում նախորդ ընտրություններին 80-ից քիչ ավելի մարդ է մասնակցել: «Մեր համայնքը փոքր է, ձմեռը 7-8 տուն է մնում: 40 հոգին բավարար են, որ ընտրությունների արդյունքները կեղծվեն»,- ասել է նա: Միրաքի գյուղապետը սանիկ-քավորական կապեր ունի Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ»,- գրում է «Հրապարակը»: