Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վեց գործերով դատախազության կողմից թույլ է տրվել օրենքի խախտում: Բոլոր վեց գործերով նյութերի նախապատրաստման ընթացքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, համաձայն որի հանցագործությունների մասին հաղորդումները պետք էքննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Այդ մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանի աշխատակազմը բազմիցս գրություններ է ուղարկել դատախազություն՝ մատնանշելով եւ առաջարկելով վերացնել նշված խախտումները։ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը եղել է հետեւյալը.«...ձեւականորեն ընդունելով օրենքի պահանջի խախտումը, այնուամենայնիվ դա օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք է...»:

Դատախազությունը, ինչպես եւ բոլոր այլ պետական մարմինները պարտավոր են անշեղորեն կատարել օրենսդրության պահանջները: Որեւէ պետական մարմին չի կարող հրաժարվել օրենքի պահանջների կատարումից՝համարելով այդ պահանջները «օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք»: Նշված օրենքի պահանջը խախտելը ոչ միայն անընդունելի է օրենքի գերակայության եւ ձեւական պահպանման իմաստով, այլեւ օրենքինման կիրառումը այլափոխում է օրենսդրի կամքը, չափազանց ընդլայնում դատախազության հայեցողության շրջանակը եւ ստեղծում չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի իրական հնարավորություններ:

Դատախազությունը չկատարելով օրենքի պահանջը՝ գտնում է, որ «...իրավակիրառ պրակտիկայում հնարավոր չէ 10-օրյա ժամկետում կատարել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման օրենքովսահմանված գործողությունները` քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայությունը պարզելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից առավել ընդունելի է ապահովելհանցագործությունների մասին հաղորդումների ստուգման լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը եւ դրա արդյունքում ունենալ  քրեական գործ հարուցելու իրական հիմքեր` թեկուզեւ 10-օրյա ժամկետիցավելի տեւողությամբ, քան հապճեպ եւ անհիմն ու համատարած կարգով հարուցել քրեական գործեր, իսկ հետագայում դրանք կարճել ... »:

Անընդունելի համարելով օրենքի խախտումը որեւէ հիմնավորմամբ՝ չենք կարող նաեւ համաձայնվել դատախազության վերոնշյալ  պնդումների հետ: Մինչդատական վարույթ իրականացնող մարմինները, այն ժամանակ,երբ առկա են ենթադրյալ հանցագործության մասին վկայող նվազագույն տվյալներ, քրեական գործ հարուցելու վերաբերյալ օրինական հիմքեր եւ առիթներ, կայացնում են քրեական գործ հարուցելու մասին որոշում: Այս նորմըպայամանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանում է պարտավորություն` 10 օրվա ընթացքում ստուգել քրեական գործ հարուցելու առիթիօրինականությունը եւ հիմքերի առկայությունը՝ միաժամանակ դրա համար նախատեսելով խիստ սահմանափակ գործողություններ, մասնավորապես` պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր,դեպքի վայրի զննություն։ Հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման եւ անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ,նշանակվել փորձաքննություն: Այն դեպքերում երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշումկայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողություններ, որն էլ իր հերթին կբերի օրենքի համապատասխան պահանջիապահովմանը: