Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել մի կին եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Մ. Հերացու փողոցում գտնվող դպրոցի դիմաց անհայտ անձը իր 17-ամյա դստեր ձեռքից հափշտակել է «Սամսունգ Ց-330» տիպի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից մեկը:
Հափշտակվածն առգրավված է, տղան հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:



























