Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.10-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ պարանոցի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա Արամ Հ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արամ Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ, վիճաբանության ժամանակ, Արամ Հ.-ին դանակով հարվածել եւ  վնասվածքը պատճառել է 20-ամյաԱրտյոմ Կ.-ն:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել եւ խոստովանել, որ հիշյալ  հանցագործությունը կատարել է ինքը:

Արտյոմ Կ.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է: