Հայաստանի Արմավիրի մարզի Արտամետ համայնքի (Բաղրամյանի տարածաշրջան) միջնակարգ դպրոցը կկրի հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունը: Այդ մասին որոշումն ընդունվեց այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ կառավարության կողմից:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Հոնգարիայի դատարանը Ռ. Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման, սակայն անցյալ շաբաթ նրան հանձնեցին Ադրբեջանին, որտեղ նա ներման արժանացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: