Սպասվող ՏԻՄ ընտրությունները միասին այնքան մեծ աղմուկ չեն բարձրացրել, որքան «ամենաինտրիգային» Գյումրին իր ԲՀԿ-ական թեկնածուով։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Օրերս երկրի ղեկավարի այն կարծիքը, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել առաջադրել քաղաքապետի թեկնածու, անհարմար վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ին։ Մեր տեղեկություններով, այս կուսակցության ներկայացուցիչները հարմար պահը բաց չեն թողնում, որ լրատվամիջոցներով անընդհատ տարածեն, թե իրականում ԲՀԿ-ն էլ անմասն չէ այդ գործընթացից։
Ավելին, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, անձամբ Բալասանյանին կուսակցության ղեկավարը հրահանգել է, որ պաշտպանի կուսակցության պատիվը։ Այսպես թե այնպես, հստակ է. եթե ՀՀԿ-ն չհամաձայներ ԲՀԿ-ի թեկնածուի առաջադրմանը, հաստատ նրան արժանի մրցակից կստեղծեր»,- գրում է «Իրատես de facto»-ն։





























