ՀՀ դրամը կրկին սկսեց արժեզրկվել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 412 դրամ 45 լումա, իսկ մեկ շաբաթ առաջ դոլարն արժեր մոտ 408 դրամ: Այսպիսով, մի քանի օրվա ընթացքում դրամն արժեզրկվել է 1 տոկոսով:
Դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավարտեցին սեպտեմբերմեկյան առեւտուրը, որի համար «ներքնակների տակից» հանել էին կանխիկ դոլարները եւ նետել շուկա: Ու հիմա, երբ շուկայի` արտարժույթով համալրման այդ աղբյուրը «ցամաքել է», դոլարի նկատմամբ պահանջարկը կրկին աճել է, ինչն էլ հանգեցնում է դրամի արժեզրկմանը: Նշենք, որ մինչեւ վերջին արժեւորման փուլը` մեկ դոլարի գինը Հայաստանում հասել էր մինչեւ 420 դրամի»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























