«Երեկ ԱԺ-ում մեր թղթակիցը ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդուց՝ Հայկ Գրիգորյանից փորձեց տեղեկանալ, թե նա ՏԻՄ ընտրություններում պաշտպանե՞լ է Կարեն Գրիգորյանի՝ գեներալ Մանվելի որդու թեկնածությունը։ «Ուրիշ հարցեր չունե՞ս»,- հայտարարեց Գրիգորյան Հայկն ու հեռացավ՝ հավելելով, թե բարձր է գնահատում անցած ընտրությունները։ Նշենք, որ Հայկ Գրիգորյանի ու Մանվել Գրիգորյանի հարաբերությունները այնքան էլ հարթ չեն»,- գրում է «Ժամանակ» թերթը։
«Ժամանակ». Գեներալի հորեղբոր որդին՝ լրագրողին. «Ուրիշ հարցեր չունե՞ս»
Տեղադրություն




























