Գաղտնիք չէ ,որ Ադրբեջանը ներգրավված է ահաբեկչական գործընթացներին: Ադրբեջանի շատ քաղաքացիներ հարում են իսլամական արմատական կազմակերպություններին: Պարբերաբար տեղեկություններ են ստացվում ,որ Աֆղանստանում կամ Պակիստանում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյուքում սպանվել են ադրբեջանի քաղաքացիներ: Այդ մասին այսօր ` սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է իսլամագետ, արաբագետ Սարգիս Սարգսյանը:
«Ադրբեջանում ահաբեկչական այս պրոցեսը բավական արմատավորված է: Հիշենք, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեծ թվով իսլամիական ծայրահեղականներ կռվում եին հայերի դեմ եւ դա որոշակի ազդեցություն թողեց Ադրբեջանի հասարակության վրա», նշեց Ասատրյանը եւ հավելեց, որ Ադրբեջանում հաստատված արմատականները սկսեցին իրենց շարքերը ներգրավվել երիտասարդ ադրբեջանցիների եւ այս գործընթացը այժ էլ շարունակվում է: «Կարելի է առանձնացնել վահաբիտներին` ցավոտ մի հարց Ադրբեջանի համար: Թեեւ փորձեր են արվում արմատականների դեմն առնել , սակայն հասարակության լայն շերտեր արդեն ներգրավվել են այդ գործընթացին»:
Ըստ փորձագետի, ադրբեջանական հասարակությունում լուրջ գաղափարական վակուում կա եւ այն պետք է լցնել: «Իսլամական ուղղությունների , ծայրահեղական կազմակերպությունների գազափարախոսությունների տարածումը, եւ անգամ մարդասպան Սաֆարովի հերոսացում փորձ է լցնել այդ վակուումը: Ալիեւի վարչակարգը նպատակ ունի ցույց տալ,որ հային սպանելը գովելի արարք է: Դա նաեւ փորձ է ադրբեջանցիներին շեղել իրենց ներքին խնդիրներից: Նրանց մատուցվում է գաղափար եւ ստեղծում արմատական ազգայնական տրամադրություններ: Բայց եւ այնպես , դժվար թե մոտ ժամանակներում Ադրբեջանում հաստատվեն շարիաթի օրենքներ եւ այն դառնա իսլամական հանրապետություն»,- ասաց փորձագետը:
Հարցին, թե ինչպիսին էր իսլամական երկրների արձագանքը Սաֆարովին ներում շնորհելու հարցում , Ս. Ասատրյանը ասաց , որ միայն Պակիստանի դեսպանն է Ադրբեջանում արտահայտել կարծիք, հայտարարելով , որ Սաֆարովը ամբողջ իսլամական աշխարհի հերոսն է, եւ սա այն դեպքում որ իսլամական ոչ մի երկիր ուղղակի հայտարարությամբ հանդես չի եկել եւ անգամ Թուրքիան շատ զգույշ էր իր խոսքերում:
«Քնած մարդուն սպանելը անգամ մուսուլմանական աշխարհում համարվում է ստորություն ու տղամարդուն անհարիր արարք ` խոսել համայն իսլամական աշխարհի հերոսի մասին ուղղակի ծիծաղելի է»,- ամփոփեց Ս. Ասատրյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի




























