2012 թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը եւ Եվրամիության «Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը Թվինինգի միջոցով» ծրագիրը համատեղ կներկայացնեն armstatbank.am վիճակագրական նոր կայքը:
Այն հնարավորություն կտա վիճակագրության բոլոր սպառողներին ներբեռնել վիճակագրական տվյալները իրենց իսկ նախընտրելի ձեւաչափերով: Տեխնոլոգիայի հիմքում ընկած է օգտվողի համար շատ հարմարավետ PX-Web ծրագիրը, որը մշակվել է Շվեդիայի վիճակագրության կողմից եւ օգտագործվում է ավելի քան 40 ազգային վիճակագրական հաստատությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ամբողջ աշխարհում:




























