Հայաստանի Վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունում ներկայացված են նաեւ «Ռուս-Հայկական (Սլավոնական)» համալսարանում ՌԴ Հաշվիչ պալատի հետ համատեղ իրականացված վերահսկողության հիմնական արդյունքները:

Նշվել է, որ համալսարանը կրթությունը կազմակերպում է ռուսական կրթական ստանդարտների հիման վրա` անտեսելով հայկական կողմի ազգային տարածաշրջանային բաղադրիչները: Մեկ այլ կետում նշվում է, որ համալսարանը պետբյուջեից միջոցներ է ստանում նպաստների եւ կրթաթոշակների համար, սակայնուղղում է կոմունալ ծախսերին: 

Բացի այդ` համալսարանի սեփականություն հանդիսացող տարածքները, ըստ ՀՀ Վերահսկիչ պալատի, վարձակալության են տրվում շուկայականից ցածր գներով: