Թուրքիայի սեւծովյան Ռիզե նահանգում ուժեղ փոթորիկից հետո ծովում սկիզբ առած տորնադոն տարածվել է ափամերձ շրջանները եւ մեծ ավերածությունն էր արել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ռիզեյի նահանգում հոկտեմբերի 11-ի երեկոյան ուժեղ փոթորիկից հետո սկսված տորնադոն պոկել է ափամերձ շրջաններում գտնվող շենքերի, տների կտորները, օդ բարձրացրել նավակներ, կոնտեյներ՝ պատճառելով նյութական լուրջ վնասներ։
Այդ ընթացքում Ռիզե քաղաքում եւ մի շարք գյուղերում հորդառատ անձրեւները բարձրացրել են գետերի մակարդակը՝ վնաս պատճառելով ցածրադիր վայերում գտնվող տներին։





























