ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին լրացուցիչ կհատկացվի 12,1 մլրդ դրամ, ինչի արդյունքում ֆոնդի մեծությունը կկազմի ՀՀ պետական բյուջեի ծախսերի 4%-ը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելով պահուստային ֆոնդին եւ արտասահմանյան գործողումներին լրացուցիչ գումարներ հատկացնելու մասին որոշումը: Ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի՝ պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել պետական բյուջեի ծախսերի 5%-ը: 

Պ. Սաֆարյանն ասաց, որ պահուստային ֆոնդին եւ արտասահմանյան գործողումներին լրացուցիչ միջոցների հատկացումը կկատարվի բյուջեի այլ ծրագրերի վերաբաշխումների եւ տնտեսումների հաշվին:

Ընդ որում՝ վերաբաշխումները կկազմեն պետական բյուջեի ծախսերի 2,2%-ը, այնինչ կառավարությանը հնարավորություն է տրված վերաբաշխումներ կատարել 3%-ի չափով:

Վելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պետական բյուջեում ժամանակից շուտ սպառվել են պահուստային ֆոնդի եւ արտասահմանյան գործողումներին հատկացված միջոցները: