NEWS.am-ը ներկայացնում է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսի հոդվածը, որը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի կայքում.
«The Washington Post»-ը երկուշաբթի առաջին էջում հոդված էր հրապարկել էնեգակիրներով հարուստ երկրի` Ադրբեջանի մասին: Ըստ հոդվածի` «Ադրբեջանն սկսում է տարածաշրջանում վայելել հակաիրանական, աշխարհիկ, արեւմտամետ երկրի դերը»: Ընթերցողին ասվում է, թե Իրանը հետադեմ, իսկ Ադրբեջանը «տոլերանտ» երկիր է` ընդունելով արեւմտյան արտիստներին:
Դրա վկայությունը Ջենիֆեր Լոպեսի վերջին համերգն էր, որին հավաքվել էր ադրբեջանցիների ամբոխը: Հոդվածի ենթավերնագրում նշվում էր, որ «Ջեյ Լոյի նման ընդունելությունը խորհրդանշում է մահմեդական մեծամասնությամբ երկրի բարձրացումը»: Ջեյ Լոյի, Ռիհաննայի եւ Շակիրայի ընդունելությունը, իհարկե, ընթերցողի մոտ այնպիսի զգացողություն է առաջացնում, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում:
Սակայն մեկ այլ ռոք-աստղի ընդունելությունը ուրիշ Ադրբեջան է բացահայտում: Անցած ամիս կացնով հայ սպային սպանած մարդասպանը Ադրբեջանում ընդունվեց որպես հերոս: Հայ սպային նա սպանել էր ութ տարի առաջ` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացի ժամանակ: 90-ականների սկզբին Ղարաբաղի շուրջ Ադրբեջան- Հայաստան պատերազմը 30 հազ. մարդու կյանք խլեց, եւ երկու երկրները երդվյալ թշնամիներ են մնում: Սակայն ոչ ոք նման դաժանություն չէր սպասում:
Ինձ չի հետաքրքրում, քանի հիթ է կատարել Ջեյ Լոն Բաքվում, ինչպիսի հագուստ է կրել կամ թե որքանով էր նյարդայնացած իրանական ռեժիմը: Երբ կացնով մարդասպանը համարվում է ազգային հերոս, ուրեմն ինչ- որ բան ծուռ է Բաքվում:
«The Washington Post».-ի հոդվածում դուք չեք գտնի նախագահ Իլհամ Ալիեւի պատմությունը, որ «ես ներում շնորհեցի կացնով մարդասպանին»: Երկար նյութի մեջ միայն երեք առաջարկություն կա երկրի հիվանդությունների մասին, նա համարվում է «համարյա թե օրինակ վերցնելու իդեալական նմուշ»:
Միակ բանը, որ ինձ ասում է այդ հոդվածը, այն է, որ Իրանի ռեժիմի համեմատ ցանկացածը լավ է նայվում:





























