Հայրաքաղաք Գյումրին մշտապես ուշադրության կենտրոնում է: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Զարմանալիորեն այս քաղաքին են բաժին հասնում մեկը մյուսից «հազվագյուտ» դեմքեր: Վարդանիկի «արկածներից» չսթափված, հիմա էլ` Սամվել Բալասանյանի յուրահատուկ աշխատելաոճը: Տեղի մեր աղբյուրների պնդմամբ, վերջինս քաղաքապետարանում աշխատողներին լուրջ փորձությունների է ենթարկում. ով ընդունում է իր պայմանները, կշարունակի աշխատել, ով ոչ` հաջողություն: Ըստ այդմ, մի քանի ամիս պիտի անվճար աշխատեն, որպեսզի նոր համակարգիչներ ունենան: Ամենաուշագրավն այն է, որ հետագայում իրենց միջոցներով գնված համակարգիչները համարվելու են քաղաքապետարանի սեփականությունը...»,- գրում է «Իրատես de facto»-ն։




























