Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դերասանների աշխատավարձը տատանվում է 30-60 հազար դրամի սահմաններում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով թատրոնի մամուլի պատասխանատու Վահե Մովսիսյանի խոսքերը:
«Նույնը` մյուս թատրոններում է: Ըստ սերիալային ինդուստրիայի իրազեկ աղբյուրի` այդտեղ դերասանների աշխատավարձը տատանվում է 100 հազարից 1.5 մլն դրամի սահմաններում. Օրինակ` Արմեն Էլբակյանի աշխատավարձը «Գեներալի աղջիկը» սերիալում 1-1.5 մլն դրամ է: Սունդուկյանի անվան թատրոնում էլ «բարձր աշխատավարձ» կա. մեծանուն արտիստ Վարդուհի Վարդերեսյանի աշխատավարձը հասնում է 70-80 հազար դրամի»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























