Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի 19 տան բակում այրվում է խոտի դեզ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 18.07-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.52-ին, մարվել՝ 19.27-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, Կ. Ալեքսանյանին պատկանող տան բակում` փայտյա ծածկի տակ (32 քմ մակերեսով), այրվել է 120 հակ անասնակեր:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի երկաթգծի դեպոյի մոտ այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել՝ 02.09-ին: Այրվել է Գ. Սահակյանին պատկանող թիվ 154/016 տնակի առաստաղը` 9 քմ մակերեսով, տնակին կից օժանդակ շինությունը` 40 քմ եւ ներսում կուտակված վառելափայտ` մոտ 4 խմ: Նույն օրը, ժամը 02.04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում այրվում է Բջնի գյուղի 12-րդ փողոցի 6-րդ տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.21-ին, մարվել՝ 03.43-ին: Ամբողջությամբ այրվել է Տ. Ասատրյանին պատկանող տան տանիքը` մոտ 120 քմ մակերեսով:




























