Երեւանի Դրոյի փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլեն Սամվելի Ղազարյանը հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:

Նրա արտաքին տվյալներն են` հասակը 160 սմ, միջին կազմվածքով, օվալաձեւ դեմքով, սեւ, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով:

Աղջիկը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Էլեն Ղազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել  010-24-02-02, 010-28-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով: