Իշխանափոխության միայն մի ձեւ կա եւ դա լեգիտիմ իշխանափոխությունն է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը դիմելով ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին եւ առաջարկեց այդ տարբերակով գնալ դեպի հաղթանակ: Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ը եւս գիտակցում է, որ չի կարող հաղթել, քանի որ ցածր վարկանիշ ունի: Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց, որ Հայաստանում գոյություն չունի լեգիտիմ իշխանություն: «Սերժ Սարգսյանը, եթե հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում, ապա շան տղա լինի նա, ով չշնորհավորի: Հայ ազգին պուտանկա սարքելով, 10 հազար դրամ եք բաժանում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Մանվել Բադեյանն էլ հակադարձելով նրան ասաց, որ այսօր չկա այն թեկնածուն, որ կարող է մրցակից լինել Սերժ Սարգսյանին:Նրա խոսքով, ընդդիմության առաջարկած իշխանափոխության ձեւը ամբոխավարությունն է: «Դուք կգաք փողոց, կստանաք»,- նշեց Մանվել Բադեյանը: Ինչին ի պատասխան Գուրգեն Եղիազարյանը արձագանքեց. «Եթե ՀՀԿ-ին բռնեն` մամա ջան ասելով լաց են լինելու»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























