Ծիծաղելի է, որ Հայաստանի բռնապետության պայմաններում ՀՀԿ-ի հանդեպ քաղաքական հետապնդում իրականցվի: Այս մասին այսօր`հոկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականցվում: «Քաղաքական հետապնդում կարող է լինել իմ, ձեր, բայց ոչ ՀՀԿ-ի հանդեպ: Արդեն լուրեր են տարածվում, որ Վազգեն Խաչիկյանը դժգոհում է, թե  չհասկացա այնտեղ ես մենակ եմ եղել: 58 հազարը հո լուցկի չէր, որ գրպանես պահեի: Բա պետք է բաց թողնեն նրան, բա ինչ պետք է հանանեն, հո կրակը չեն ընկնելու: 2,5 տարի ՀՀԿ-ի գրասենյակում, որ Խաչիկյանի հետ քյաբաբ եք կերել բա չեք ասել, որ էս 58 հազար մեռած հոգուն պահել ես ինչ ես անում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նա նաեւ նշեց, որ Գյումրիում տարածված անեկդոտ կա, որի համաձայն տղան ընկերների մոտ դժգոհում է, որ երեխաների հետ էլ չի գնալու հոր շիրիմին պատճառաբանելով, թե հայրը ընտրություններին եկել է, բայց չի գնացել երեխաներին եւ թոռներին տեսնելու: «Մեռած հոգիներով ընտրություն եք արել: Հիմա հարց ունեմ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում իր անունով փողոց կա: Ասում ես, որ պատվախնդիր մարդ ես, պատվովդ երդում ես ուտում: Բա Խաչիկյանը ինչո՞ւ այսքան ժամանակ մնաց դրսում: Ինչո՞ւ եք ընտրություններից առաջ որոշել մեկուսացնել Խաչիկյանին: Ո՜չ, Խաչիկայանը պետք է հասարակությունից մեկուսացվեր 2,5 տարի առաջ, այլ ոչ թե երեկ չէ առաջին օրը»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am