Ընթացիկ տարվա 9 ամիսներում Լոռիի մարզում հայտնաբերվել է ապօրինի անտառախախտման 72 դեպք, որոնցից 8-ով հարուցվել է քրեական գործ (Ապօրինի անտառահատում՝ 5 դեպք, անտառի վնասում՝1, փայտի գողության՝1 եւ փայտանյութի յուրացման՝ 1 դեպք): Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության ետ կապերի վարչությունից NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին, որ նշված դեպքերով պետությանը պատճառվել է շուրջ 6 մլն դրամի վնաս, որից փոխատուցվել է շուրջ 3 մլն դրամը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մարզի ողջ տարածքում գրանցվել է ապօրինի անտառախախտման 46 դեպք։ Նշված դեպքերից 9-ով հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարներն արված են վերջին 2 տարում՝ Լոռիի մարզի տարածքում
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am




























