NEWS.am-ը ներկայացնում է Հարվարդի համալսարանի Բելֆերի կենտրոնի գիտաշխատող եւ ԱՄՆ-Ռուսաստան միջուկային ահաբեկչության կանխարգելման նախաձեռնության անդամ Սիմոն Սարաջյանի եւ Արթուր Սարաջյանի հոցդվածը, որը հրապարակվել է «The Huffington Post»-ում:

«1962 թվականի Կարիբյան ճգնաժամը ոչ միայն մարդկության պատմության ընթացքում ամենավտանգավոր պահերից մեկն է, այլեւ երկու գերտերությունների միջեւ հակամարտության ամենամանրամասն հետազոտված դեպքը, որն ավարտվեց նրանով, որ կարգավորվեց խաղաղ ճանապարհով: 1962 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հակամարտության բազմաթիվ վկայություններն ու վերլուծությունները այն անփոխարինել ուսուցողական օրինակ է դարձրել նրանց համար, ում հետաքրքրում է միջպետական հակամարտությունների կառավարումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս առումով բացառություն չէ: Կան, իհարկե, խորը տարբերություններ այս երկու հակամարտությունների միջեւ, որոնցից ամենաակնհայտը հայկական եւ ադրբեջանական զինանոցում միջուկային զենքի բացակայությունն է: Այդուհանդերձ, կան մի շարք արժեքավոր դասեր, որոնք պետք է քաղեն ԼՂ հակամարտության կողմերը 1962-ի կոնֆլիկտից:

Նախ, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է վերանայեն իրենց զինված ուժերի ընթացակարգերը, որպեսզի վերացնեն անկանխատեսելի հանգամանքներում գործողությունների այն ստանդարտ կարգը, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի խորացման եւ իրենց ուրվականների դեմ պատերազմի: Ղարաբաղյան հակամարտությանկողմերը պետք է ծանոթանան հակառակորդի գործողությունների ստանդարտ կարգերին: Երկրորդ, ԼՂ հակամարտության կողմերը պետք է նկատի ունենա, որ իրավիճակի լարումը կարող է իր սեփական տրամաբանությունը ձեռք բերել: 1962-ի ճգնաժամի ամենալուրջ գիտնականներից մեկի՝ Գրեմ Էլիսոնի խոսքով, Եթե ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին արտոներ ներխուժումը Կուբա, ԽՍՀՄ-ը կարող էր պատասխանել Թուրքիայում ամերիկյան միջուկային ոբյեկտներին հարվածելով, դրանով հակամարտությունը դարձնելով միջուկային: Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է քննարկեն ռազմավարական խաղերի ուղղությունը, որոնք հատուկ նախատեսված են լարվածության խորացման անդառնալի կետերը ճշտելու համար:

Երրորդ, պետք է ուղիղ թեժ կապ հաստատվի Երեւանի եւ Բաքվի միջեւ: 1962 թվականին ԱՄՆ նախագահ Քենեդին եւ ԽՍՀՄ ղեկավար Խրուշչովը մի շարք կարեւոր ու շտապ որոշումներ ընդունեցին, որոնց պետք է նախորդեր հակառակորդի արձագանքի գնահատականը, սակայն նրանք հնարավորություն չունեին ուղղակիորեն շփվել: Այսօր հայտնի չէ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական գրասենյակիների միջեւ ուղիղ թեժ կապի առկայության մասին, այնպես որ երկու նախագահները նույնպես ի վիճակի չլինել բաց ու անկեղծ շփվել միմյանց հետ, եթե ճգնաժամը հանգեցնի խաղաղ ժամանակներում առկա կապի ուղիների խզման: Այս բացը պետք է լրացնել:

Չորրորդ, ոչ ադրբեջանական, ոչ հայկական կողմը չպետք է հույսեր փայփայեն, որ հակառակորդը կնահանջի: Խրուշչովը գիտեր ռազմավարական միջուկային սպառազինությունների առումով ամերիկյան կողմի գերազանցությունը եւ նահանջեց, երբ կուբայական ճգնաժամը հասավ գագաթնակետին: Ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը ռազմական ճնշող առավելություն չունի, հետեւաբար հակառակորդի նահանջի հույսեր չպետք է ունենա:

Հինգերորդ, երկու կողմերն էլ պետք է խուսափեն հակառակորդին պատին դեմ տալուց: Այն, որ Խրուշչովը կարողացավ նահանջել ճգնաժամի պահին, մասամբ Քենեդիի նպատակաուղղված մարտավարության արդյունք էր, որը ճնշում էր գործադրում, բայց պատիվը փրկելու ելք էր թողնում: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պետք է ոչ միայն տարբերակեն, թե որ գործողությունները հակառակոդին պատին դեմ կտան, այլեւ նրանք, որոնք հենց իրենց այդ վիճակում կդնեն:

Վեցերորդ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պետք է հաշվի առնեն հակամարտության առանցքային շահագրգիռ կողմերի արձագանքը, ինչպես ԱՄՆ-ն եւ ԽՍՀՄ-ն 1962թ. հոկտեմբերին պետք է հաշվի առնեին իրենց դաշնակիցների շահերը: Բաքուն չպետք է համարի, որ ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է կուրորեն հետեւի Հայաստանի Հանրապետության ղեկավարությա դիրքորոշմանը: Ղարաբաղի հայերն իրենց գոյությունը վտանգող ոչ մի փոփոխություն թույլ չեն տա:

Յոթերորդ, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է խուսափեն արկածախնդրությունից, հիշելով, որ ձախողումը կարող է հանգեցնել ոչ միայն նրանց տապալմանը, այլեւ արտաքսմանը՝ հավելած իրենց երկրների համար աղետալի հետեւանքները:  1964թ. Կուբայում միջուկային օբյեկտներ տեղակայելու Խրուշչյովի որոշման իրագործման պարագայում ամերիկա-խորհրդային միջուկային միջակկայքը կնեղանար, սակայն այն տեղի չունեցավ, քանի որ վատ էր ծրագրված:

Ղարաբաղի համար նոր պատերազմն ավելի կործանարար կլինի, քան 20 տարի առաջվանը: Իրականում,  կողմերի ձեռք բերած զենքի որոշ տեսակներ կարող են քայքայման հասցնել, ինչը նույնքան աղետալի կլինի, որքան կլինեին 1962 թվականին ամերիկախորհրդային միջուկային փոխադարձ հարվածները` եւ ամերիկյան, եւ խորհրդային ժողովուրդների համար: Կուբայական հրթիռային ճգնաժամի դասը կօգնի ղարաբաղյան հիմնախնդրի երկու երկրների առաջնորդներին կանխել  «պատահական» կործանարար պատերազմը, եթե, իհարկե, նրանք ցանկանում են խուսափել դրանից: