Հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-ի սահմաններում Տ-58 տեսակի թունաքիմիկատից թունավորումով Եղեգնաձոր քաղաքի բ/կ, իսկ այնուհետեւ Երեւանի «Արմենիա» բկ է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ՝ 77-ամյա Ալբերտ Ավետիսյանը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 27-ին, ժամը 08.01-ին Վայոց ձորի մարզից: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Տեղադրություն




























