2011 թ. հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու տնից ոսկյա զարդեր եւ 30.000 ՌԴ ռուբլի գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Տարոն Մելիքջանյանը:

Մելիքջանյանը կալանավորված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: