Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, այցելել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Հանրապետության ղեկավարը շուտափույթ ապաքինում եւ քաջառողջություն է մաղթել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մեծանուն դերասանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին Սոս Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն` հետազոտություն անցնելու: Նա այժմ ինտենսիվ թերապիայի կուրս է անցնում: Հարազատները նշել են, որ դեռ հայտնի չէ` երբ դուրս կգրվի հիվանդանոցից:
Հոկտեմբերի 24-ին Սոս Սարգսյանն իր ծննդյան 83-րդ տարեդարձը նշել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ստանալով նամակներ, շնորհավորանքներ: Տարեդարձի կապակցությամբ հիվանդանոցում նա բազմաթիվ հյուրեր է ընդունել, նրան են այցելել հարազատները, ընկերները, հայտնի քաղաքական, հասարակական գործիչները, օրինակ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:





























