Սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզի անտառում կորած 73-ամյա Ասքանազ Մելիքյանը մինչ օրս չի գտնվել: Այս մասին NEWS.am-ի Տավուշի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից, նշելով, որ մինչ օրս հովիվից որեւէ լուր չկա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, սեպտեմբերի 3-ին մարզային փրկարարական վարչություն  ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ՝ 71-ամյա Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել: Բերդի փրկարարների, ինչպես նաեւ ոստիկանության Տաուշի մարզի ծառայողները մի քանի շաբաթ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել բոլոր այն տեղրում, որտեղ հնարավոր էր, որ հովիվը գնացած լիներ, սակայն ապարդյուն: Հովիվի անհետ կորչելու վարկածների թիվը Բերդի բնակչության շրջանում տարբեր է: Բնակչության մի մասը նշում է, որ հնարավոր է հովիվը գերեվարված լինի ադրբեջանի կողմից, քանի որ նման դեպքեր էլի են եղել, մյուս մասն էլ պնդում է, որ միայնակ ապրող Ասքանազը հավանաբար ինքնասպանություն է գործել, կամ էլ դիտավորյալ է անհետացել, քանի որ նա մի քանի անգամ եւս նման քայլի էր դիմել:

Այնուհետ արդեն ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդ քաղաքի բաժնում 71-ամյա ովիվի կորելու փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով (սպանություն):

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի / NEWS.am