Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի եզրաքարերին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: