Սյունիքի մարզում 49-ամյա Հ.Մ-ն ալկոհոլի ազդեցության տակ բռնաբարել է համգյուղացի Է.Ս-ին: Սյունիքի մարզի ընդհանուր իրվասության դատարանից  NEWS.am տեղկացավ, որ սույն գործը քննվում է  իրենց մոտ:

49-ամյա Հ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում բռնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել համագյուղացի 47-ամյա Է. Ս-ի հետ: Հ.Մ-ն կալանավորել է: Քրեական գործ է հարուցվել  138 հոդվածի 1-ին մասով` բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:

Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6  տարի ժամկետով: Դատական քննությունը նշանկվել է հոկտեմբերի 31-ին: