19-ամյա Ն. Հ-ին զինվորական ծառայությունից խուսափելու համար սուտ տեղեկություններ է հայտնել, թե իբր նախքան բանակ գալը ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ է  ունեցել եւ կանգնել է դատարանի առաջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am տեղեկացավ, որ սույն գործը քննվում է  իրենց մոտ:

19-ամյա Ն. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  հանդիսանալով համար N զորամասի զինծառայող, ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով սուտ տեղեկություններ է հայտնել, թե իբր նախքան բանակ գալը ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ է  ունեցել:

Քրեական գործ է հարուցվել 363  հոդվածի 2-րդ մասով` անդամախեղելու, հիվանդության սիմուլացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը, որը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով:

Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6  տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի հերթական դատական քննության օրը: