Հատված «Իրատես de facto» թերթի հետ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի հարցազրույցից.

-Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն կպաշտպանի ձեր թեկնածուին։

-Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այսօր ի վիճակի է  ինքնուրույն թեկնածուով մասնակցելու նախագահական ընտրություններին։ Ավելին, չեմ էլ տեսնում այն թեկնածուին, որին պիտի պաշտպանի։ Պարզապես իր դիրքերն ամրապնդելու, համակիրներին ավելացնելու, իշխանությունում շատ տեղեր ունենալու խնդիր է լուծում։

- Ասել է՝ քաղաքական առեւտո՞ւր է ընթանում։

- Շատ հեշտ է չլինել իշխանության ու վարկանիշ ձեռք բերել, դժվարը, իշխանության լինելով, իմիջը պահելն է։ Դրա համար էլ ԲՀԿ-ն այսօր նման դիրք է բռնել։ Բայց համոզված եմ՝ ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին եւ իշխանության մաս է կազմելու, քանի որ այլ տարբերակ չունի։ Չնայած քաղաքականության մեջ երբեք չեն ասում՝ «երբեք»։

- Գագիկ Ծառուկյանի առաջադրումը հնարավոր տարբերակ չե՞ք համարում։

- Գագիկ Ծառուկյանի բոլոր ելույթներն ու կարծիքները հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ նա իր թեկնածությունը կդնի։ Շատ ենք լսել, որ նա ասել է, թե նույնիսկ վարչապետ չի ցանկանում դառնալ...»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն։