Երեկ հոկտեմբերի 29-ին Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում միջադեպ է տեղի ունեցել: Ականտեսը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ ուղեւորներից մեկը՝ Արթուր անունով, վեճի է բռնվել «Արմավիա-Ավիա» ընկերության աշխատակցի հետ:
Վեճին միջամտել են համապատասխան աշխատակիցները, սակայն ոչ միայն չի հաջողվել հանդարտեցնել ուղեւորին, այլեւ նա սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ մյուս կողմի հասցեին: Երբ օդանավը վայրէջք է կատարել, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բերման են ենթարկել ուղեւորին: Ոստիկանությունից հաստատել են, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Հանգամանքները պարզվում են:





























