«ԲՀԿ-ի դիրքորոշումն առանցքային է թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտում անորոշությունները վերացնելու համար։

Ընդդիմադիր ընտրազանգվածը հստակ սահմանազատված չէ, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակփոփոխություններ պահանջող ընտրողների մի ստվար զանգված իր ձայնը տվեց ոչ թե ընդդիմադիր ուժերին, այլ ԲՀԿ-ին։

Բացի այդ, ԲՀԿ-ից կախված է շատ ավելի մեծ բան. Դա ստատուս քվոյի փոփոխության հնարավորությունն է։ Միջանկյալ դիրքը, որ ԲՀԿ-ն զբաղեցրել է իշխանության եւ ընդդիմության միջեւ, ըստ էության, դեռեւս թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն։ ԲՀԿ-ի ցանկացած վերակողմնորոշում այս կամ այն բեւեռի օգտին կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը եւ ավելացնել այդ բեւեռի շանսերը»,- գտնում է Ստյոպա Սաֆարյանը»,-  մեջբերում է «Հայոց աշխարհ» թերթը։