«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ն ցանկանում է ճանչվել կառավարությանը առընթեր մարմին:Այս մասին այսօր հոկտեմբերի  31-ին, հրավիրված ասուլիսին ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը:

Նա ավելացրեց, որ դեռ ապրիլին նախագահին դիմում են հանձնել, ինչը ուշադրություն է առաջացրել, սակայն ընթացք չի տրվել: «Մենք ցանկանում են  ճանաչվել կառավարությանը առնթեր կազմակեպություն, որ մեզ ավելի լուրջ ընդունեն եւ պետական լծակներից օգտվենք»:

Տիկին Հովսեփյանի խոսքով, իրենց նպատակն է, որ ծնելիությունը, բազմազավակությունը խթանվեն, ինչը կբերի ծնելիության աճին: «Մեկ ու կես տարի է ԱԺ-ում քննարկվում է  բազմազավակության օրենքի նախագիծը, որը դեռ քննարկման փուլում է, ինչը հիսուն միլիարդի արժողություն ունի: Մենք ունենք նաեւ մեր ծրագիրը, որը ցանկանում են ներկայացնել  նախագահին եւ անձամբ նրանից ստանալ պատասխանը»,- ասաց Մարգարիտա Հովսեփյանը եւ ավելացրեց, որ  իրենց կազմակերպությունում կա մոտ երկուհարյուր բազմազավակ ընտանիք: