Երեւանում այսօր` հոկտեմբերի 31-ին, հերթական ինքնասպանության դեպքն է արձանագրվել: Ժամը 7.30-ի սահմաններում Երեւանի Աերացիա թաղամասի 2/7 շենքի 5-րդ հարկի բնակիչ, 84-ամյա Շմավոն Եղոյանը ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են պատրաստվում։