Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Հարություն Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:




























