25-ամյա երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջնակի հետ եւ նրան դրդել հանցագործություն կատարել:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am տեղեկացավ, որ գործը իրենց մոտ է ստացվել 29-10-2012թ-ին:

Ըստ գործի նյութերի, 25-ամյա Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռ 2009թ. սեպտեմբերին 14-ամյա Ա.Ս.-ի համաձայնությամբ Հրազդանի կիրճում սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Բացի դա, խաբեությամբ՝ Ա. Ս.-ի հետ ամուսնանալու խոստումներ տալու եղանակով վերջինիս ներգրավել է հանցագործության կատարմանը` նրան դրդել է գողանալ տատի խոշոր չափի ոսկյա զարդերը, որը Ա. Ս-ը կատարել է:

Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի 1-ին, 165 հոդվածի 1-ին եւ 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:Դատական քննությունը նշանակվել է նոյեմբերի 14-ին: