«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ -ն եւ նույն ընկերության կողմից ստեղծված «Մանես» հիմնադրամը պարբերաբար հայտարարություններ են տարածում Շնող գետի «մաքրման» աշխատանքների վերաբերյալ:

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության արած լուսանկարները փաստում են, որ Շնող գետի աղետալի վիճակն իրականում պայմանավորված է հենց այդ հանքարդյունաբերող ընկերության գործունեությամբ:

«Ընկերությունը շինարարական նպատակներով վերցնում է գետի ջրի զգալի մասը (ինչի արդյունքում այն սակավաջուր է դառնում) եւ կեղտաջուրը թափում գետը: 

Շնող գետ են թափվում նաեւ «Թեղուտ» ՓԲ ընկերության կոյուղաջրերը:

Հիշեցնենք, որ Շնող գետը Թեղուտ եւ Շնող համայնքների (3908 հոգի) համար ոռոգման հիմնական աղբյուրներից է»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ: