Երեկ հայտնի է դարձել, որ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Մեր թղթակիցը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանից երեկ հետաքրքրվել է՝ ինչ է պատահել, ինչու եւ ինչպես։ Գործադիր տնօրեն Բունիաթյանն առաջարկել է այդ հարցով զանգահարել այսօր»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























