Հրդեհ է բռնկվել Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 133 շենքի 53-րդ բնակարանում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 1-ին, ժամը 07.46-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.17-ին, մարվել` 09.02-ին: Ա. Մանուկյանին պատկանող բնակարանում այրվել է սենյակ՝ գույքով (30 քմ) եւ պատշգամբում՝ շին. նյութեր: Զոհեր եւ տուժածներ չկան: