Երեւանում, հոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ին, Գայի պողոտայի եւ Մոլդովական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: