Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել 47-ամյա Սամվել Ղ.-ին, ով ս/թ հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 04.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 27-ամյա Դավիթ Բ.-ն, ով ս/թ հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Դավիթ Բ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Կատարվում է քննություն:




























