Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 53-րդ կ/մ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել-Վեկտրա»-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդները եւ «Օպել-Վեկտրա»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























