Արհեստական կուսաթաղանթի թեման ժամանակավրեպ է, քանի որ 1,5 տարի առաջ Հայաստանում կար արհեստական կուսաթաղանթի վաճառք իրականացնող խանութ, բայց վաճառք չլինելու պատճառով այն փակվեց: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդօպմանն ասաց գինեկոլոգ Գեւորգի Պողոսյանը:

Նրա խոսքով` դա բժշկական խնդիր չէ, բժշկությունը զբաղվում է առողջությամբ, ոչ թե պահեստամասերով: Իսկ այն բժիշկները, ովքեր զբաղվում են նման հարցերով, օժանդակում են խաբեությանը եւ իրավունք չունեն բժիշկ կոչվելու: Գեւորգի Պողոսյանը իր զարմանքը հայտնեց այդ թեմայի` նման հասարակական քննարկման արժանանալու կապակցությամբ եւ նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք այլ խնդիրներ չունենք, «սաղ պարերը պարել ենք, մնացել է սարի սմբո՞ւլը»:

Ասուլիսի մյուս բանախոսը` սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ դա արհեստական թաղանթ է, որն ունի եզրերին գունաներկ: Դրանք այն երկրների համար են, որտեղ  կուսաթաղանթն իրենից արժեք է ներկայացնում: Նա եւս խորհուրդ տվեց  չզբաղվել նման կեղծարարություններով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am