Հայաստանում այսօր կա քահանա, որ 12 գյուղ է սպասարկում: Եկեղեցին այստեղ անելիք ունի եւ հոգեւորականների է աճեցնում: Այս մասին այսօր նոյեմբերի 1-ին հրավիրված ասուլին ասաց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը:

Նրա խոսքով, ժամանակին ավելի վատ պատկեր ենք ունեցել: «Այսօր մենք ունենք ամուսնացյալ մոտ 300 քահանաներ, իսկ 10-ը տարի առաջ մենք ունեինք հազիվ 100-ին հասնող քահանաներ:  Քահանա պատրաստելը շատ արագ գործ չէ: Ամենաքիչը քահանայի, հոգեւորականի ուսուցման ընթացքը տեւում է մոտ 3.5 տարի: Այն պայմանում, երբ անձը, ով ուզում է քահանա դառնալ բարձրագույն ավարտ է եւ միայն քահանայի լսարանն է ավարտում:Բայց կա նաեւ ճեմարան, որի դասընթացների ընթացքը 5-6 տարի է տեւում: Դիպլոմային աշխատանք եւս ավարտում է  եւ նոր գործունեություն է  ծավալում»,- ավելացրեց Տեր Շմավոնը: Նա ընդգծեց, որ ամբողջ Արարատյան թեմում 46 քահանա ունեն, որից  մոտավորապես 30-րը ծառայում են Երեւանում եւ նշեց, որ ժամանակի հետ քահանաների թիվն էլ կավելանա:«Արարատյան հայրապետական թեւը մոտ 46 հոգեւորական ունի եւ գրեթե 20-30 սարկավագներ, դպիրներ: Այսօր Մայր Աթոռի միաբանների թիվը անցնում է 200-ից: Իսկ անցած տարվա քահանայական հավաքին ներկա էին 300-ից ավել հոգեւորականներ, չհաշված այն հոգեւորականները ովքեր մնացել էին  եկեղեցիներում հերթապահության»,- նշեց Տեր Շմավոնը եւ կարծիք հայտնեց, որ  յուրաքանչյուր քաղաքի զանգված, թաղամաս պետք է ունենա իր հոգեւորականը: Ըստ նրա Երեւանում ամենաքիչը մոտ  300 հոգեւորականներ են անհրաժեշտ: «Եթե դիցուք մեկ միլիոնը բաժանենք 300-ի, ապա ամեն մի հոգեւորականը 3 հազար բնակչի կսպասարկի: Բայց, թե երբ դա կիրականանա, ես չեմ կարող ասել»,- ավելացրեց Տեր Շմավոնը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am