Հրդեհ է բռնկվել Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 22 շենքի 12-րդ բնակարանում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 2-ին, ժամը 06.02-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.11-ին, մարվել՝ 06.14-ին: Ա. Գասպարյանին պատկանող բնակարանի սենյակում այրվել են մեկ բազկաթոռ եւ մանրահատակ՝ 2 քմ:

Տեղադրություն




























